Հայկ Գեւորգյանը ֆինանսների նախարարից հետաքրքրվեց՝ որքա՞ն է գնահատվում չհավաքագրված հարկային պոտենցիալը |armtimes.com|
10:44 - 19 հունիսի, 2019

Հայկ Գեւորգյանը ֆինանսների նախարարից հետաքրքրվեց՝ որքա՞ն է գնահատվում չհավաքագրված հարկային պոտենցիալը |armtimes.com|

armtimes.com: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանն այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվեց՝ կապիտալ ծախսերի թերակատարումը որքանո՞վ զսպեց տնտեսական աճի ցուցանիշը եւ որքա՞ն է գնահատվում չհավաքագրված հարկային պոտենցիալը։

Ի պատասխան՝ Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ կապիտալ ծախսերի առանձին հաշվարկ չկա, բայց հավանական միջակայքը գնահատված է 2-5 տոկոս․

«Եթե շատ կապիտալ ծախս արվեր, որքանով կնպաստեր տնտեսական աճին, միայն կարող ենք ենթադրություններ անել, նման բան չենք արել»։

Ինչ վերաբերում է հարկային պոտենցիալին՝ Ջանջուղազյանն ասաց, որ այս պահին փորձում են գնահատել պոտենցիալը, տեղորոշել կամ ախտորոշել, թե ինչով է պայմանավորված շեղումը․

«Ըստ նախնական գնահատականների՝ մոտավորապես ՀՆԱ-ի յոթ տոկոսն է կազմում, դա 2018 թվականի համար, եւ դա համեստ ցուցանիշ չէ։ Միանշանակ չէի ուզենա, որպեսզի այդ թիվն ընկալվի որպես ստվեր կամ վարչարարության խնդիր, որովհետեւ չի բացառվում, որ ունենք կարգավորումների հարց, որովհետեւ մենք ունենք նաեւ հարկային ծախսերի կամ արտոնությունների բաղադրիչ մեր հարկային համակարգի կարգավորումների մեջ՝ 395 մլրդ դրամ գնահատված։

Անելիք ունենք, կարծում եմ, երբ հստակ կլինի, որ գնահատման մեթոդաբանությունը ճիշտ է՝ կկարողանանք այլ քայլով բացահայտել պատճառները»,-եզրափակեց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել