Հայկ Հարությունյանը շատ կարևոր վկա էր, որովհետև Մարտի 1-ին եղել է ներքին գործերի նախարար և տիրապետում էր հսկայական ինֆորմացիայի. Անդրանիկ Քոչարյան |aysor.am|
09:32 - 25 սեպտեմբերի, 2019

Հայկ Հարությունյանը շատ կարևոր վկա էր, որովհետև Մարտի 1-ին եղել է ներքին գործերի նախարար և տիրապետում էր հսկայական ինֆորմացիայի. Անդրանիկ Քոչարյան |aysor.am|

aysor.am։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պնդում է` մարտի 1-ի գործով բոլոր վկաները պետք է վերցվեն հսկողության տակ.

«Պետությունն առանցքային բոլոր վկաներին պետք է վերցնի հսկողության տակ: Որևէ վտանգ նրանց պետք է չսպառնա», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությանյանի մահվան գործին՝ Քոչարյանն ասաց, որ վերջինս տիրապետոում էր հսկայական տեղեկատվության.

«Հայկ Հարությունյանը շատ կարևոր վկա էր, որովհետև Մարտի 1-ին եղել է ներքին գործերի նախարար և տիրապետում էր հսկայական ինֆորմացիայի», - ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին Բջնիի առանձնատներից մեկում հայտնաբերվել էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին, ով 2008 թ. մարտիմեկյան դեպքերի ժամանակ ՀՀ ոստիկանապետն էր և մարտի 1-ի գործով անցնում էր որպես վկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել