Հայկ Մարությանը խրախուսում է նվիրատվությունների պրակտիկան. Քաղաքապետարանի մամուլի քարտուղար |aysor.am|
12:31 - 28 նոյեմբերի, 2019

Հայկ Մարությանը խրախուսում է նվիրատվությունների պրակտիկան. Քաղաքապետարանի մամուլի քարտուղար |aysor.am|

aysor.am: Քաղաքը պատրաստ է ընդունել նվիրատվություններ բոլոր այն մարդկանցից Հայաստանի ներսում կամ դրսում, որոնք մտադրություն ունեն մասնակցել Երևանք քաղաքի զարգացմանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Նա ասաց, թե ընթացի մեջ են ևս տասը պայմանագրեր, որոնցով ենթադրվում է, որ Երևանը նորանոր գույք կստանա։

Հակոբ Կարապետյանն ասաց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը խրախուսում է նվիրատվությունների պրակտիկան։

 

Անդրադառնալով «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի նվիրատվությանը՝ Հակոբ Կարապետյանն ասաց. «Հնչում էին մեղադրանքներ, թե քաղաքապետարանը նվիրատվություն է ընդունել Սամվել Ալեքսանյանից, քաղաքապետարանը, անձամբ Հայկ Մարությանը հայտարարեց, որ նրանից նվեր կընդունի էնպես, ինչպես պատրաստ է ընդունել բոլորից, ի սկզբանե ինչ-որ դիստանցիա պահել, խորշել Սամվել Ալեքսանյայի հետ շփումներից կամ նվեր ընդունելուց, էդպիսի բան չկա», - ասաց խոսնակը։

 

Նա նշեց, թե «Ալեքս ընդ հոլդինգ»-ը պետռեգիստրում գրանցված է որպես հիմնադիր-սեփականատեր մի անձ, որի անունը Սամվել Ալեքսանյան չէ։

 


«Տնօրենը, որը ստորագերլ է պայմանագիրը քաղաքապետարանի հետ, Հայկ Իսրայելյանն է։ Մենք պատրաստ ենք անձամբ Սամվել Ալեքսանյանից ընդունել նվիրատվություն։ Սամվել Ալեքսանյանից նվեր ընդունելու մեջ պախարակելի բան չկա», - ասաց քարտուղարը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել