Հայկ Մարությանի մասնակցությամբ գովազդ «Վիվասելն» այլեւս չունի. 2018 թվականինը վերջինն էր
11:29 - 12 հուլիսի, 2019

Հայկ Մարությանի մասնակցությամբ գովազդ «Վիվասելն» այլեւս չունի. 2018 թվականինը վերջինն էր

armtimes.com։ «Վիվասել ՄՏՍ»-ն այլեւս չունի գովազդային հոլովակներ, որոնցում նկարահանված է Երեւանի քաղաքապետ, նախկին դերասան Հայկ Մարությանը: Այս մասին տեղեկացրել է ընկերությունը՝ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցմանը: Նշվում է, որ «X», «Y» ու «Z» սակագնային պլանների վերաբերյալ պայմանագրեր են կնքվել 2018 թ. մարտ, ապրիլ ամիսներին, իսկ գովազդների՝ պատրաստ լինելու վերաբերյալ ակտերը ստորագրվել են 2018-ի հուլիս եւ օգոստոս ամիսներին:

«Z» սակագնային պլանի գովազդը վերջինն է, եւ վերը նշված սակագնային պլանների կամ որեւիցե այլ ծառայության վերաբերյալ գովազդային այլ հոլովակ՝ Հայկ Մարությանի մասնակցությամբ, չկա:

«Z» սակագնային պլանի գովազդը վերջին շրջանում խոսակցությունների առիթ էր դարձել: Մարդկանց մոտ հարց էր առաջացել՝ արդյոք Մարությանը չի թողել դերասանի աշխատանքը եւ այն համատեղում է քաղաքապետի աշխատանքի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել