Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները |armenpress.am|
14:23 - 22 փետրվարի, 2020

Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները |armenpress.am|

armenpress.am: Իրանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ հայտնի է, թե հայ թեկնածուներից ովքել են անցել խորհրդարան: Ինչպես նշեց խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածու Արա Շահվերդյանի շտաբի պետ Րաֆֆի Փիրումյանը, քվեների ստացման ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Արա Շահվերդյանը:

«Իրանի հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարում էր 4 հայ թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը, Արիս Շահբազյանը, Սևան Սոհրային: Արա Շահվերդյանը ստացել է շուրջ 66 տոկոս քվե: Դա նշանակում է, որ այս ընտրատեղամասում երկրորդ փուլ չի անցկացվելու, քանի որ կա թեկնածու, ով հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն: Այնպես, որ նոր ձևավորվող խորհրդարանում իր տեղն ունի Արա Շահվերդյանը»,-ասաց Րաֆֆի Փիրումյանը: Երկրորդ փուլ անցկացվելու են այն ընտրատարածքներում, որտեղ որևէ թեկնածու 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել:

Նա տեղեկացրեց, որ Իրանի հարավային հատվածում բարձր տոկոսով հաղթանակ է տոնել Ռոբերտ Բեգլարյանը: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարում էին Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը:   

Իրանի Մեջլիսն ունի 290 տեղ, որից 5-ը ներկայացնում են կրոնական փոքրամասնությունները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել