Հայրենադարձվողներն առանց մաքսատուրքի ավելի շատ անձնական գույք կկարողանան բերել  |civilnet.am|
13:06 - 05 մարտի, 2020

Հայրենադարձվողներն առանց մաքսատուրքի ավելի շատ անձնական գույք կկարողանան բերել |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը հայերնադարձվող հայերի համար բարենպաստ պայմաններ է ստեղծում իրենց անձնական գույքն առանց մաքսատուրքի Հայաստան ներմուծելու համար: Այս մասին կառավարության մարտի 5-ի նիստին հայատարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքում նոր փոփոխությունների մասին:

Վարչապետը նշեց, որ մինչևս օրս հայրենադարձերի համար գույքի որոշակի չափաքանակ կար, որ հնարավոր էր ներմուծել Հայաստան՝ առանց մաքսատուրքի: «Մենք այժմ ավելի լավ պայմաններ ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիներն ավելի շատ գույք կարողանան իրենց հետ բերել»,- ասաց վարչապետը՝ ՊԵԿ նախագահին հորդորելով օրինագիծը ներկայացել առավել մանրամասն ու հասկանալի:

«Նախկին կարգավորումներում հիմնական խոչընդոտն այն էր, որ անձը վերջին հինգ տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարվա 180 և ավելի օր պետք է ՀՀ-ում գտնված չլիներ, որպեսզի այդ արտոնությունը կիրառվեր: Հետևաբար, այնպիսի պայման էր առաջադրված, որ մաքսատուրքից ազատման արտոնությունը հնարավորինս քիչ կիրառվեր: Մենք այժմ ավելի լավ սահմանում ենք տվել «անձնական օգտագործման ապրանքներ» հասկացությանը, որպեսզի դրա շրջանակում անձն ազատվի մաքսատուրքից»,- ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ նոր կարագավորումներով առաջարկվում է փոխել հինգ տարվա նորմը:

«Նոր կարգավորումներով առաջարկվում է 1825 օրվա ընթացքում, եթե 915 օր չի գտնվել Հայաստանում: Այսինքն՝ ոչ թե յուրաքանչյուր տարի, այլ հինգ տարվա կտրվածքով պետք է հաշվենք, թե [անձը] քանի օր չի գտնվել Հայաստանում: Ընդ որում ոչ թե հаջորդական օրերի մասին է խոսքը, այլ կամայական է հաշվարկվում»,- ասաց Անանյանը՝ թվարկելով, թե արտոնությունից օգտվող քաղաքացին առանց մաքսատուրքի ինչ գույք կարող է ներկրել Հայաստան:

«Դրանք են, կենսական և անձնական օգտագործման սարքերը՝ յուրաքանչյուր տեսակից երեք հատ: Օրինակ՝ երեք հեռուստացույց, երեք սառնարան: Ընդ որում, սա վերաբերում է արտոնություն ստացած յուրաքանչյուր անձի: Եթե երեք հոգուց բաղկացած ընտանիքով են գալիս Հայաստան և երեքն էլ ստացել են կարգավիճակ, որը փաստաթղթավորվելու է ոստիկանությունում, ապա երեքն էլ ստանում են այդ արտոնությունը: Կարող են ներկրել երեքական հեռուստացույց, սառանարան և այլն: Իսկ ավտոմեքենայի դեպքում իրավիճակն այլ է: Յուրաքանչյուրը կարող է ներկրել մեկ ավտոմեքենա առանց մաքսատուրքի»,- ասաց Անանյանը:

Նույն կարգավորումը, ըստ Անանյանի, գործելու է նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց նկատամամբ, սակայն այն բանից հետո, երբ նա Հայաստանում ստանա որևէ կարգավիճակ՝ լինի դա հատուկ կարգավիճակ, կացության կարգավիճակ թե այլ բան: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել