«Հայփոստ»-ին տրվող 1,5 մլրդ դրամ թոշակների միջնորդավճարը անհիմն վատնում է. Գևորգ Պապոյան |tert.am|
10:15 - 19 հունիսի, 2019

«Հայփոստ»-ին տրվող 1,5 մլրդ դրամ թոշակների միջնորդավճարը անհիմն վատնում է. Գևորգ Պապոյան |tert.am|

tert.am։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց, որ իր կարծիքով պետական բյուջեի գումարների անհիմն վատնում է եղել կենսաթոշակների բաժանման միջնորդավճարի մասով։

Նա բացատրեց, որ 180 մլրդ դրամի կենսաթոշակ է բաժանվում «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով, 120 մլրդ դրամ՝ բանկերի կողմից։ «Հարաբերակցությունը 60/40 է, բայց այդ 60 տոկոսի համար պետությունը վճարում է 1,5 մլրդ դրամ միջնորդավճար, իսկ բանկերին ընդամենը 80 մլն դրամ, 25 անգամ Հայփոստի ծառայությունը բանկերի ծառայությունից թանկ են»,-ասաց նա։

Այնուհետև պատգամավորը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանից հետաքրքրվեց, թե որքանով է սա հիմնավոր, և ինչպիսի պետական քաղաքականություն պետք է, ըստ նրա, վարել։ Այս համատեքստում նա նաև նշեց, որ «Հայփոստում» նվազագույն աշխատավարձ են ստանում այն դեպքում, երբ բարձր օղակներում մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացողեր կան։

Լևոն Յոլյանն ասաց, որ առաջիկա օրերին սպասվում է Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդումը, որում խնդիրը մանրամասն նկարագրված է։ Նրա խոսքով՝ որպես հիմնավորում նշել են, որ այդ 1,5 մլրդ–ի մասով չկան համապատասխան հիմնավորումներ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել