«Независимая газета» թերթի կայքում հրապարակվել է Վատիկանում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանի գրած «Երկու պետություն՝ մեկ նպատակ» վերնագրով հոդվածը։

Հոդվածից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Հայ-Ռուսական հարաբերությունների ճարտարապետությունը վերակարուցվել է ԽՍՀՄ փլուզման շրջանակներում և դրան հաջորդող իրադարձությունների, որոնք ժամանակի ընթացքում լրացվել և բազմակողմանի են դարձել՝ որպես հակազդեցություն ծագող կոչերի և հնարավորությունների։ Սակայն ակնհայտ է, որ ժամանակները փոխվել են, էական փոփոխությունների են ենթարկվել նաև կարևոր հանգամանքները և պայմանները, որոնք հիմքն են ոչ միայն Հայաստանի ընդհանուր արտաքին քաղաքականության, այլ նաև հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետության ընդհանրապես։

Հայ-ռուսական հարաբերությունները այսօր ապագային ուղղված ռազմավարական վերանայման կարիք ունեն։ Անհրաժեշտ է փոխհարաբերությունների լրիվ նոր կառուցվածք, որի հիմքը կլինի Հայաստանի իրական առաջնությունների և Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականության ճիշտ և հավասարակշռված զուգակցումը, որը միանգամայն հնարավոր է։

Դաշնակցային հարաբերությունների նոր կարուցվածքը պետք է պարունակի երկու երկրների արտաքին քաղաքականության մաքսիմալ էֆեկտիվ համադրությունը՝ խնդիրների լուծման ընթացքում ռազմա-քաղաքական համագործակցության և նոր գործիքների անվտանգության օգտագործմամբ՝ այժմեականության մարտահրավերներին համահունչ, բոլոր գոյություն ունեցող հարցերին և հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք հնարավոր կոչերին սպառիչ պատասխաններ ապահովելու հնարավորությամբ․ և այս ամենը ռազմա-քաղաքական, տնտեսական, տեղեկատվական և այլ ռեսուրսների գործուն համադրության միջոցով։

Հարաբերությունների նման հավակնոտ մոդելը իր բովանդակությամբ նպատակ ունի ապացուցել, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը մարտահրավեր է Հայաստանի ազգային ինքնիշխանությանը, այլ ճիշտ հակառակը՝ հնարավոր միակ իրատեսական ճանապարհը, որը հեռանկար կբացի ազգային ինքնիշխանությունը լցնելու անհրաժեշտ ու իրական բովանդակությամբ, ամրապնդելու նրա հիմքերը, երաշխավորելու նրա շարունակական զարգացումը՝ հնարավորություն ստեղծելով նաև իրականությունից բխող հարացույց բացելու արցախյան հակամարտության կարգավորման շուրջ:

Հայ-Ռուսական ստրատեգիական դաշնակցային հարաբերությունների ճարտարպետությունը պետք է համախմբի երկու եղբայրական երկրների բոլոր ռեսուրսները «երկու պետություն՝ մեկ նպատակ» ֆորմուլայով։ Այն կարող է և պետք է ծառայի որպես հարաբերությունների օրինակելի ձևաչափ և արդյունքում դառնա հաջողված մոդելն այն բանի, թե ինչ կարելի է սպասել Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում, երբ այդ հարաբերությունների հիմքում փոխադարձ վստահությունն է, սեփական շահերի սառնասիրտ ու իրատեսական գնահատումն ու քաղաքական կամքը՝ ծառայելու բացառապես ու միմիայն սեփական երկրի ու նրա քաղաքացիների շահերին։ Իր հերթին Ռուսաստանն այսօր, առավել քան երբևէ, կարիք ունի դաշնակցային հարաբերությունների մի այնպիսի հաջողված մոդելի, որը կծառայի որպես հպարտության օրինակ։ Մոդել, որը հնարավոր կլինի ի ցույց դնել իր մերձավոր միջավայրին ու ողջ աշխարհին ճիշտ այնպես, ինչպես տասնամյակներ շարունակ աշխարհը վկայակոչում է Միացյալ Նահանգներ-Իսրայել փոխհարաբերությունների հաջողված օրինակը։»,- ասված է հոդվածում։