Հանձնաժողովը գերատեսչություններին հանձնարարել է դիտարկել հեռահար աշխատանքի հնարավորությունը. Ավինյան
11:25 - 15 մարտի, 2020

Հանձնաժողովը գերատեսչություններին հանձնարարել է դիտարկել հեռահար աշխատանքի հնարավորությունը. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է, որ  կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։

«Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը»,- նշել է Ավինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել