Հանրաքվեի պատշաճ նախապատրաստման եւ անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ
10:02 - 29 փետրվարի, 2020

Հանրաքվեի պատշաճ նախապատրաստման եւ անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 28-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ծառայությունների ղեկավարներ, մարզային վարչությունների ու տարածքային բաժինների պետեր։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Խորհրդակցության հիմնական թեման ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավի և բուն օրվա ընթացքում ոստիկանության գործողություններն էին։ Արման Սարգսյանը նշել է, որ հանրաքվեի պատշաճ նախապատրաստման և անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ։

Հայտարարվել են շտաբի կազմը, աշխատանքային խմբերն ու դրանց գործառույթները։ Կգործի նաև Թեժ գիծ, հեռախոսազանգերին կպատասխանեն մի քանի լեզուների տիրապետող ոստիկանության ծառայողներ։

Արման Սարգսյանը հանձնարարել է աշխատանքներին ներգրավել նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներին։ Հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողներին հանձնարարվել է քարոզչության շրջանում և հանրաքվեի օրը գործել բացառապես օրինականության շրջանակներում, բացառել յուրաքանչյուր իրավախախտում, ապահովել հասարակական կարգը:

Ոստիկանության օպերատիվ ծառայություններին հանձնարարվել է վերահսկել իրավիճակը, օպերատիվորեն արձագանքել մամուլում և սոցցանցերում բարձրացված բոլոր հարցերին, յուրաքանչյուր դեպքում իրականացնել մանրակրկիտ և օբյեկտիվ ուսումնասիրություն:

Խորհրդակցության ավարտին Արման Սարգսյանը տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել