Հաշվարկ չկա, որ հնարավոր լինի ասել՝ օպտիմալացման արդյունքում որքան գումար է տնտեսվում. Արտակ Զեյնալյան |aysor.am|
07:38 - 17 ապրիլի, 2019

Հաշվարկ չկա, որ հնարավոր լինի ասել՝ օպտիմալացման արդյունքում որքան գումար է տնտեսվում. Արտակ Զեյնալյան |aysor.am|

aysor.am: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն ԱԺ այսօրվա նիստի ընթացքում հարց ուղղեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ հետաքրքրվելով, թե որքա՞ն գումար է տնտեսում կառավարությունը նախարարությունների օպտիմալացման հաշվին։

Զեյնալյանն ընդգծեց որ նման հաշվարկ չկա։

«Կոնկրետ որևէ մեկը չի կարողանա ասել։ Որևէ մեկը չի կարող հաշվարկել, թե որքան գումարի խնայողության մասին է խոսքը, որովհետև սա դինամիկ պրոցես է։ Հնարավոր չէ չոր հաշվարկ կատարել, նաև հաշվարկի մեխանիզմներն են բացակայում։ Մի քանի տասնյակ քաղաքական և հայեցողական պաշտոններ են կրճատվելու և մի քանի հարյուր՝ ժամանակի ընթացքում։ Դա տևական պրոցես է»,- ասաց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել