Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ Լևոն Յոլյանի նկատմամբ վարույթ հարուցելու խնդրանքով |tert.am|
06:49 - 15 հունիսի, 2019

Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ Լևոն Յոլյանի նկատմամբ վարույթ հարուցելու խնդրանքով |tert.am|

tert.am: Հաշվեքննիչ պալատի Իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր պաշտոնապես դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից օրենքով ամրագրված էթիկայի կանոնների խախտման կապակցությամբ վարույթ հարուցելու և Լևոն Յոլյանի կողմից իր նկատմամբ կատարվող ոչ իրավաչափ գործողությունների առնչությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու խնդրանքով:

Ավելի վաղ, Ա.Մամիկոնյանը գրել էր, որ դատարանում և այլ պատկան մարմիններում բողոքարկել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից արդեն տևական ժամանակ իր նկատմամբ կամայական և առանց որևէ չափորոշիչների իրականացվող փաստացի կատարվող մեծածավալ աշխատանքի դիմաց դրամական պարգևատրումներ չտալու ոչ իրավաչափ գործողությունները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել