«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ հոկտեմբերի 22-24-ին ՀԿԵ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
07:05 - 25 նոյեմբերի, 2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ հոկտեմբերի 22-24-ին ՀԿԵ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

«Հարավկովկասյան երկաթուղու» գործադուլ արած աշխատակիցները չեն հեռացվի. Նրանց մոլորեցրել են:

Այս առնչությամբ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Հոկտեմբերի 22-24-ին ՀԿԵ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը, ընկերության արհմիության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչները հանդիպեցին Գյումրիի դեպոյի եւ երեւանյան տեղամասի լոկոմոտիվային բրիգադների հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀԿԵ ձեռնարկությունների ղեկավարներն ու աշխատողները:

2019 թվականի հոկտեմբերի 22-24-ի իրադարձությունների վերաբերյալ, երբ լոկոմոտիվային բրիգադները՝ խախտելով աշխատանքային օրենսդրությունը եւ ներքին նորմատիվները, դուրս չեն եկել աշխատանքի, նշվել է, որ աշխատակիցների հանդեպ չեն կիրառվի կարգապահական տույժեր:

Համարելով, որ աշխատողների մեծամասնությունը դիտավորյալ մոլորեցվել է, ընկերությունը չի իրականացնի ՀՀ օրենսդրությունը խախտած դեպոյի 93 աշխատողներին աշխատանքից ազատելու իր իրավունքը:

Սակայն կրկնակի խախտման դեպքում ընկերությունը իրավունք է վերապահում կիրառել գործող օրենսդրական նորմերը՝ ընդհուպ աշխատանքից ազատումը:

Ընկերությունը հաստատում է Հարավկովկասյան երկաթուղու բոլոր աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը 10%-ով ս.թ. նոյեմբերի 1-ից:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն եւ իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երեւանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10 տարի երկարացման իրավունքով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել