Հարավկորեական ընկերությունը ՀՀ ԱԺ-ին անհատույց տրամադրել է 130 հազար դոլար արժեքով սարքավորումներ |armenpress.am|
10:57 - 20 նոյեմբերի, 2019

Հարավկորեական ընկերությունը ՀՀ ԱԺ-ին անհատույց տրամադրել է 130 հազար դոլար արժեքով սարքավորումներ |armenpress.am|

armenpress.am: Հարավկորեական KOIKA գործակալությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին անհատույց տրամադրել է մոտ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գերժամանակակից սարքավորումներ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

«Հարավկորեական KOIKA գործակալության կողմից ՀՀ Ազգային ժողովին անհատույց տրամադրված մոտ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գերժամանակակից սարքավորումներն արդեն ժամանել են, և ընթանում են տեղադրման աշխատանքները.
Սարքավորումները ներառում են. Ոսկեզօծ դահլիճի համար կոնֆերանս համակարգ և թարգմանչական սարքավորումներ, նիստերի 3 մեծ դահլիճի համար թարգմանչական համակարգեր, արտագնա նիստերի համար շարժական կոնֆերանս և թարգմանչական համակարգեր, նիստերի օնլայն, իրական ժամանակում հեռարձակման համար արագագործ ժամանակակից սարքավորումներ:Նախկինում նիստերի կազմակերպման և անցկացման համար ՀՀ Ազգային ժողովը վարձակալում էր վերոնշյալ սարքավորումները: Հետևաբար, սա ո՛չ միայն ՀՀ Ազգային ժողովի համալրում է ժամանակակից սարքավորումներով, այլ նաև վարձավճարների մասով ծախսերի զգալի կրճատում»,- գրել է Գալստյանը:

2018 թ. մայիսի 24-ին ՀՀ ԱԺ աշխատակազմը և հարավկորեական KOICA գործակալությունը ձեռք են բերել տեխնիկական վերազինման աջակցության պայմանավորվածություն։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել