Հարձակում ակտիվիստի վրա. վերջինիս համոզմամբ՝ «Դաշնակցության ձեռագիրն է» |hetq.am|
08:05 - 20 մայիսի, 2019

Հարձակում ակտիվիստի վրա. վերջինիս համոզմամբ՝ «Դաշնակցության ձեռագիրն է» |hetq.am|

hetq.am։ Քաղաքացիական ակտիվիստ, Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վարդան Հարությունյանը գիշերը շքամուտքում հարձակման է ենթարկվել: Վերջինիս համոզմամբ՝ իր վրա հարձակումը կապ ունի նախօրեին տեղի ունեցած ակցիայի հետ, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման որոշումից հետո քաղաքացիները բողոքի քայլերթ էին անում, և ճանապարհին միջադեպ էր գրանցվել ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանի միջև:

Վարդան Հարությունյանի վստահեցմամբ՝ ինքն այդ օրը Հրանտ Մարգարյանին ոչ հրել է, ոչ էլ վիրավորել:

«Ուղղակի իր հետ մեկը կար, որ հայհոյեց մի աղջկա, իրան եմ բան ասել, իր տված հայհոյանքն եմ ասել ու ասել եմ` ինչի՞ ես հայհոյում, ու դրանից հետո փորձել եմ մարդկանց հետ պահել»,-ասաց նա:

Անդրադառնալով գիշերվա միջադեպին` ակտիվիստը պատմեց. «Իրենք երեք հոգով էին, մեկը հարձակվեց դիմացից, հետո մյուսները, դեմքները ծածկել էին գլխարկներով: Էս գործելաոճն ինձ ծանոթ է, 2015 թվականին, երբ Արծվիկ Մինասյանին հարց էի ուղղել հանրաքվեի «այո»-ի հետ կապված, նույն գործելաոճն էր եղել:

Ես վստահ եմ, որ դա կապ ունի նախորդ օրվա միջադեպի հետ, քանի որ հարձակումից հետո նրանք փախուստի դիմեցին Գյուլբենկյանում տեղակայված Դաշնակցության գրասենյակ»,-պատմեց Վարդանը:

Վերջինիս խոսքով՝ իրեն ծեծելու միջադեպի հարցով դիմել է ոստիկանություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել