armenpress.am։ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը գտնում է, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են, որին հիմնարար ձևով անդրադարձել են նաև տարեկան հաղորդման մեջ և որին ամբողջությամբ ուղղված է եղել Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գործունեությունը:
ԲԴԽ նախագահը կարծում է, որ այս կարճ ու բարդագույն ժամանակահատվածում արձանագրվել են նաև լուրջ արդյունքներ՝ թե՛ իրավիճակի բազմագործոն ախտորոշման և թե՛ արդյունավետ արդարադատության կայացման ռազմավարական ուղղությունների մշակման ու փուլային իրացման հարցերում:
Պարոն Հարությունյան դուք չմասնակցեցիք ՀՀ Կառավարությունում մայիսի 20-ին, ժամը 12.00-ին հրավիրված խորհրդակցությանը, իսկ ինչ կասեք քննարկումների արդյունքների մասին
Չմասնակցելու պատճառները զուտ տեխնիկական են և հարկ չեմ համարում դրան անդրադառնալ:
Ինչ վերաբերում է հիմնախնդրին ընդհանրապես, կցանկանայի ընդգծել, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են, որին հիմնարար ձևով անդրադարձել ենք նաև մեր տարեկան հաղորդման մեջ և որին ամբողջությամբ ուղղված է եղել Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գործունեությունը:
Այս կարճ ու բարդագույն ժամանակահատվածում արձանագրվել են նաև լուրջ արդյունքներ՝ թե՛ իրավիճակի բազմագործոն ախտորոշման և թե՛ արդյունավետ արդարադատության կայացման ռազմավարական ուղղությունների մշակման ու փուլային իրացման հարցերում:
Մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ համակարգային բարեփոխումները, որպես համապետական առաջնահերթության խնդիր, անհրաժեշտ է իրականացնել սահմանադրական գործիքակազմի արդյունավետ գործադրման, նախապես անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ստեղծման և համարժեք կառուցակարգային ու դատարանակազմական քայլերի շնորհիվ:
Սակայն այսօր խոսքը գնում է վիրահատական միջամտության մասին
Մենք երբեք չենք բացառել նաև այդ ճանապարհը: Սակայն գտել և գտնում ենք, որ վիրահատական մոտեցման ընտրությունը նույնպես պետք է լինի սահմանադրական, չհանգեցնի մարդկանց իրավունքների ոտնահարման, չունենա ավերիչ հետևանքներ և ծառայի իրավունքի գերակայության հաստատմանը:
Ավելին՝ armenpress.am
comment.count (0)