Հաւաստի աղբեւրներից տեղեկացել եմ, որ ժամանկաւորապէս դադարեցուել են մի շարք ՀԷԿ֊երի կառուցման աշխատանքները․ Ալեքսանդր Քանանեան
09:45 - 23 հունվարի, 2020

Հաւաստի աղբեւրներից տեղեկացել եմ, որ ժամանկաւորապէս դադարեցուել են մի շարք ՀԷԿ֊երի կառուցման աշխատանքները․ Ալեքսանդր Քանանեան

Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանեանն ֆեսբուքյան էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ։ Անչափ երախտագէտ եմ բոլորիդ՝ ինձ ըստ ամենանի աջակցելու եւ զաւրավիգ լինելու համար։ Առանձնայատուկ յիացմունքս եւ յարգանքս Քարվաճառի դպրոցի աւագ դասարանների աշակերտներին, որոնք միացել են Քարվաճառի շրջանում ապաւրինի ՀԷԿ֊աշինութիւնը դադարեցնելու պահանջին։ Բոլորիդ խնդրում եմ առայժմ չդիմել դասադուլին՝ պայքարի այս արտահերթ միջոցը վերապահելով իսկապէս ճգնաժամային պահերի։

Երեկ երեկոյեան՝ հաւաստի աղբեւրներից տեղեկացել եմ, որ Արցախի կառավարութեան առաջարկով ժամանկաւորապէս դադարեցուել են Տրտուի (Թարթառի) վերին հոսանքի աւազանում ընացող մի շարք ՀԷԿ֊երի կառուցման աշխատանքները։ Լիովին վստահելով Արցախի պետնախարարին, ես դոյզն իսկ վստահութիւն չեմ տածում ՀԷԿ֊երը կառուցող քրէական ոլիգարխիայի հանդէպ, ուստի այսաւր ջանալու եմ հաւաստիանալ, որ աշխատանքներն, իրաւք, դադարեցուած են, իսկ շինտեխնիկան հեռացուած է շինհրապարակներից։ Այնուհետեւ, առանց հացադուլից դուրս գալու, ես մեկնելու եմ Ստեփանակերտ՝ պետնախարարի հետ գործող եւ կառուցուող ՀԷԿ֊երի շինարարութեան բնապահպանական եւ ֆինանսական հանգամանքները ստուգելիք յատուկ յանձնաժողովի ձեւաւորման սկզբունքների եւ լիազաւրութիւնների հարցը քննարկելու համար։ Եթե բանացութիւնները պսակուեն յաջողութեամբ, ապա նոր հնարաւորութիւն կունենամ քննարկել հացադուլից դուրս գալու որոշումը։

Յանձնաժողովի ստուգման աշխատանքներից ու պատշաճ մասնագիական եզրակացութեան հրապարակումից առաջ որեւէ՝ ամենափոքր իսկ չափով շինարարութեան վերսկսման դէպքում՝ կրկին դիմելու եմ հացադուլի եւ հանդէս եմ գալու համընդհանուր դիմադրութեան կոչով։ Քրէական ոլիգարխիան պէտք է քաջ գիտակցի, որ նրանք «քցելու» ոչ մի «շանս» չունեն։

Վերստին՝ խորագոյն յարգանքս եւ երախտաիտութիւնս ամէնքիդ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել