Հաֆթարի բանակը մոտենում է Տրիպոլիին հարավից եւ արեւելքից |news.am|
07:27 - 25 մայիսի, 2019

Հաֆթարի բանակը մոտենում է Տրիպոլիին հարավից եւ արեւելքից |news.am|

news.am: Մարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ) մոտենում է Տրիպոլիին հարավից եւ արեւելքից, ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել է ԼԱԲ գլխավոր հրամանատարության մամուլի ծառայության տնօրեն Խալիֆա ալ Ուբեյդին։

«Լիբիական բանակը եւ նրա զորամասերը ութ մարտական դիրքերից մոտենում են մայրաքաղաք Տրիպոլիին հարավից եւ արեւելքից՝ Լիբիայի ռազմաօդային ուժերի աջակցությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

ԼԱԲ հրամանատար Խալիֆա Հաֆթարը ապրիլի 4-ին հրամայել էր իր ուժերին հարձակում սկսել մայրաքաղաքի վրա՝ «ահաբեկիչներից այն ազատագրելու» համար։ 

Ներկայում Լիբիայի մայրաքաղաքում շարունակվում են դիրքային մարտերը։ ԱՀԿ տվյալներով՝ զոհվածների թիվը մարտերի հետեւանքով հասել է 450-ի, ավելի քան 2,1 հազար մարդ վիրավոր է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել