Հեղափոխությունից հետո ՀՀ-ն գտնվում է տնտեսական աճի փուլում. վարչապետ |factor.am|

06:43 - 10 հունիսի, 2019

factor.am։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթով հանդես եկավ հայ-իտալական բիզնես ֆորումի ընթացքում: Ասելով, որ մեկ տարի առաջ ՀՀ-ում քաղաքական դրամատիկ փոփոխություններ են եղել, որի արդյունքում ժողովրդավարությունը հաղթել է առանց բռնության։

«Մենք նախորդ մեկ տարվա ընթացքում կարողացել ենք արմատախիլ անել քաղաքական առումով համակարգային կոռուպցիան, քաղաքական առումով մենաշնորհը»,-ասաց նա։ Գործադիրի ղեկավարը նշեց, որ ՀՀ-ում հեղափոխությունից հետո տնտեսական ցնցումների չենթարկվեց, այլ գտնվում է տնտեսական աճի փուլում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել