Հենց անկախությանը միջամտելու խնդիր լինի՝ կարձագանքենք. ԲԴԽ անդամը՝ դատավորի աշխատասենյակի խուզարկության մասին |news.am|
12:07 - 17 հուլիսի, 2019

Հենց անկախությանը միջամտելու խնդիր լինի՝ կարձագանքենք. ԲԴԽ անդամը՝ դատավորի աշխատասենյակի խուզարկության մասին |news.am|

news.am: Հատուկ քննչական ծառայությունը երեկ՝ հուլիսի 16–ին տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու մասին։ Այս մասին հայտնեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Նա ասաց, որ տեղյակ են, թե ինչ քրեական գործի շրջանակներում է իրականացվել խուզարկությունը, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով չեն կարող ասել։

«Հետեւում ենք դեպքի ընթացքին, հենց որ նկատենք, որ առկա է դատավորների անկախությանը խոչընդոտելու կամ միջամտելու խնդիր, անպայման կարձագանքենք»,–ասաց նա։

Ավելի վաղ ՀՔԾ–ից  հայտնել էին, որ երեկ՝ հուլիսի 16–ին ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։

Politik.am-ի տեղեկություններով էլ՝ խուզարկության արդյունքում առգրավվել է դատավորի համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կապարակնքվել է։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել