Հեռուստատեսության և ռադիոյի, մամուլի ու տեղեկատվության ենթահանձնաժողովին կից ստեղծվել են աշխատանքային խմբեր
15:54 - 26 օգոստոսի, 2019

Հեռուստատեսության և ռադիոյի, մամուլի ու տեղեկատվության ենթահանձնաժողովին կից ստեղծվել են աշխատանքային խմբեր

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր անցկացրել է արտահերթ նիստ:

Հանձնաժողովի որոշմամբ՝ Հեռուստատեսության և ռադիոյի, մամուլի ու տեղեկատվության ենթահանձնաժողովին կից ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն Հեռուստատեսության և ռադիոյի ու Կինոյի մասին օրենքների մշակմամբ: Աշխատանքային առաջին խումբը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը, իսկ երկրորդը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը:

Բացի դրանից՝ հանձնաժողովը որոշում է կայացրել սեպտեմբերի 7-ին արտագնա նիստ անցկացնել Արցախում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել