Հերքում․ Նիկոլ Փաշինյանը որևէ միջոցառում չի չեղարկել, աշխատանքային այցը շարունակվում է
10:05 - 29 մայիսի, 2019

Հերքում․ Նիկոլ Փաշինյանը որևէ միջոցառում չի չեղարկել, աշխատանքային այցը շարունակվում է

Մի շարք լրատվամիջոցներ քիչ առաջ գրել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, չի մասնակցել պաշտոնական ճաշին և, չեղարկելով մի շարք միջոցառումներ, վերադառնում է Հայաստան։

Մասնավորապես գրվել էր, որ վարչապետը չեղարկվել է Նուր-Սուլթանում Հայաստանի դեսպանատանը Ղազախստանի հայ գործարարների հետ նախանշված հանդիպումը:
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, վերջինս տեղեկացրել է՝ միջոցառումը չի չեղարկվել։

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետը մասնակցել է ղեկավարների համար նախատեսված պաշտոնական ճաշին, իսկ այժմ ընթանում է այցը դեսպանատուն։ Նախատեսված որևէ միջոցառում չի չեղարկվել», - փոխանցել է Վլադիմիր Կարապետյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել