Հերքում. Հանրապետության նախագահը ու Երևանի քաղաքապետը երկիրը չեն լքել |infocheck.am|
15:26 - 17 մարտի, 2020

Հերքում. Հանրապետության նախագահը ու Երևանի քաղաքապետը երկիրը չեն լքել |infocheck.am|

infocheck.am: Համացանցում շարունակում են ոչ ճշգրիտ տեղեկություններ շրջանառվել՝ տարբեր պաշտոնյաների՝ երկիրը լքելու մասին։
Խոսքը, այս անգամ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասին է։ Մեդիատիրույթում հանդիպում էին գրառումներ, թե արտակարգ իրավիճակի պայմաններում վերջինս լքել է երկիրը։

Տեղեկատվությունը ստուգելու համար infocheck.am-ը կապ հաստատեց Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ։ Այնտեղից հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը չի լքել երկիրը և այժմ էլ գտնվում է իր աշխատասենյակում։

Օրեր շարունակ խոսվում էր նաև այն մասին, թե խուճապային տրամադրություններից հետո Հայաստանը լքել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այս լուրը նույնպես հերքվեց։ Քաղաքապետ Մարությանը հայտնեց, որ 2020 թվականի ընթացքում երկրից չի բացակայել, իսկ վերջինիս երկքաղաքացի լինելու լուրը կեղծ է։ Նա նաև հանդես եկավ ուղերձով՝ արտակարգ դրության վերաբերյալ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել