Հիմնադրամների հաշվետվության հրապարակման գործընթացը կհեշտանա |armenpress.am|
10:40 - 25 մարտի, 2020

Հիմնադրամների հաշվետվության հրապարակման գործընթացը կհեշտանա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հիմնադրամների հաշվետվության հրապարակման գործընթացը հեշտացնող օրենքի նախագիծը:

 

«Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն Ազգային ժողովի մարտի 25-ի նիստում ստացավ 113 «կողմ» ձայն:

Գործող կարգավորումներով հիմնադրամները պարտավոր են իրենց գործունության մասին հաշվետվություն ներկայացնել, հաշվետվությունը հրապարակել azdarar.am հարթակում, դրանից հետո 30-օրյա ժամկետում նույն հաշվետվությունը թղթային եղանակով ներկայացնել ՊԵԿ՝ որպես հիմնադրամների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հիմնադրամների հաշվետվությունների էլեկտրոնային հրապարակում ՊԵԿ-ի կողմից նախատեսված էլեկտրոնային հաշվետվությունների հարթակի հատուկ էջում և դրանով սահմանափակվել:

Այսինքն՝ ՊԵԿ լրացուցիչ հաշվետվություն ներկայացնելու և azdarar.am կայքում հրապարակելու պահանջը դուրս է գալիս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել