«Հիմնական մեղավորը Քոչարյանն է»․ դատ |epress.am|
09:40 - 14 մայիսի, 2019

«Հիմնական մեղավորը Քոչարյանն է»․ դատ |epress.am|

epress.am։ Շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով 2-րդ դատական նիստը։ 

Դեռևս դատավարությունից մեկ ժամ առաջ դատարանի բակում էին հավաքվել այսպես կոչված Քոչարյանի կողմնակիցները և նրան մարդասպան համարողները։

Նրանց շարքերում էր նաև մի երիտասարդ, որը, ըստ շրջանառվող լուրերի, Քոչարյանի որդու ընկերն է, նա նաև Աժ-ի դիմաց մեկ ամիս առաջ տրանսգենդեռի թեմայով ատելության կոչեր էր անում։

Հակաքոչարյանականների ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ առավոտյան նա նկատել է, որ Քոչարյանի աջակցի ձեռքին մոտ 15 անձնագիր կար։ Նրա ենթադրությամբ՝ դրանք հավաքել էին, որ հետագայում փող բաժանեն։

Քոչարյանականները ֆիկտիվ բեյջեր ունեն և ներկայանում են որպես լրագրող։ Այս կինը Անի Կարապետյանն է, Քոչարյանի կողմնակիցների ակցիաների ժամանակ միշտ ելույթ է ունենում՝ պաշտպանելով նրան։

Իսկ, ահա, նիստի ընթացքում կինը որպես լրագրող էր ներկայանում և պահանջում տեղ տալ, որ նստի։ Այնուհետև սկսեց վիրավորել լրագրողներին՝ ասելով, թե իրեն հաճելի էլ չէ «ձեզ նմանների կողքին նստելը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել