armenpress.am:   Կանադան, Աֆղանստանը, Մեծ Բրիտանիան, Շվեդիան և Ուկրաինան Իրանից պահանջում են փոխհատուցում՝ ուկրաինական ինքնաթիռի ոչնչացման համար: Այդ մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը՝ Լոնդոնում այդ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները ներկայացնելիս:


«Իրանը պետք է փոխհատուցում վճարի»,- ասել է Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ նշված պետությունները ստեղծել են հատուկ խումբ, որը պետք է օպերատիվ կերպով զոհերի հարազատներին փոխանցի ողբերգության պատճառների մասին տեղեկատվություն և զբաղվի նրանց անհրաժեշտ օգնության ապահովմամբ: