Հնարավորինս լայն քննարկում է լինելու․ Վլադիմիր Կարապետյանը՝ Ամուլսարի հարցի մասին
13:03 - 16 օգոստոսի, 2019

Հնարավորինս լայն քննարկում է լինելու․ Վլադիմիր Կարապետյանը՝ Ամուլսարի հարցի մասին

Երեկ «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» ֆեյսբուքյան խմբում տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ ջերմուկցիներն այսօրվա ակցիային կսպասեն Նիկոլ Փաշինյանին։

Այսօր մեզ հետ զրույցում Ջերմուկի բնակիչ և ակցիայի մասնակից Շիրակ Բունիաթյանը նշեց, որ իրենց կարծիքով՝ եթե Փաշինյանն այսօր չգնա Ջերմուկցիների հետ հանդիպման, պատճառն այն կլինի, որ դեռ չի ուսումնասիրել Ամուլսարի հարցով համալիր փորձաքննության եզրակացությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմի Կարապետյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ վարչապետն այսօր չի գնալու ջերմուկցիների հետ հանդիպման։ 

Փորձեցինք հասկանալ, թե արդյո՞ք ջերմուկցիների, բնապահպանական ակտիվիստների կամ «Հայակական բնապահպանական ճակատի» անդամների հետ հանդիպումներ պլանավորված են առաջիկայում, բայց Վադիմիր Կարապետյանը նշեց, որ չի կարող այդ մասին տեղեկություն տալ այս պահին։

Մեր այն հարցին, թե մինչև Ամուլսարի հարցով որոշում կայացնելը վարչապետը կհանդիպի՞ Ջերմուկի բնակիչների և բնապահպանների հետ, պարոն Կարապետյանը պատասխանեց․

«Դա այնպիսի հնչեղության ու նշանակության հարց է, որ հնարավորինս լայն քննարկում է լինելու, շատ թափանցիկ է գործելու իշխանությունը»։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել