Հնարավորություն է ընձեռվել ժամանակավոր կացարանով ապահովելու ստեղծված իրավիճակում անօթևան մնացած քաղաքացիներին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
18:38 - 08 ապրիլի, 2020

Հնարավորություն է ընձեռվել ժամանակավոր կացարանով ապահովելու ստեղծված իրավիճակում անօթևան մնացած քաղաքացիներին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հայտնում ենք, որ մեր հայրենակիցների աջակցությամբ հնարավորություն է ընձեռվել ժամանակավոր կացարանով ապահովելու ստեղծված իրավիճակում անօթևան մնացած քաղաքացիներին։

Ժամանակավոր կացարանը գտնվում է Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում։

Նշյալ քաղաքում կամ մոտակա բնակավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր այս պահին ունեն կացության խնդիր, կարող են դիմել մեզ հետևյալ հեռախոսհամարով՝ +7 (495) 628 55 56, կամ [email protected] էլ․հասցեով:

Հիշեցնում ենք, որ հնարավորություն է ընձեռված նաև անօթևան մնացած քաղաքացիների ժամանակավոր տեղավորման հարցում «Մոլոկովո», «Նոյ», «Պրինց պլազա» և «SK Royal» հյուրանոցներում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել