aysor.am։ 2020 թվականի հոկտեմբերին ՀՀ-ում կանցկացվեն զորավարժություններ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Այս տարի ՀԱՊԿ-ի շրջանակներում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության հանձնաժողովների կոորդիանացիոն խորհրդաժողովը, որտեղ պայմանավորածություն է ձեռք բերվել, որ մյուս տարի հոկտեմբերին այդ խորհրդաժողովը կանցկացվի Հայաստանում և դրան զուգահեռ ՀՀ-ում կանցկացվեն զորավարժություններ ՀԱՊԿ-ի շրջանակներում», - ասաց Քոչարյանը: