Հոկտեմբերի 3-ին Պուտինն ու Ալիևը կհանդիպեն Սոչիում |shantnews.am|
08:07 - 02 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 3-ին Պուտինն ու Ալիևը կհանդիպեն Սոչիում |shantnews.am|

shantnews.am։ Սոչիում հոկտեմբերի 3-ին կայանալիք միջազգային համաժողովի շրջանակում կհանդիպեն Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը: «Վալդայ» ակումբի շրջանակում անցկացվող հավաքը կկրի «Աշխարհակարգը. հայացք Արևելքից» խորագիրը:

Մինչև ընդհանուր հանդիպումը, որին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ֆիլիպինների և Հորդանանի ղեավարները, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները առանձին հանդիպում կունենան: Լրատվամիջոցները գրում են, որ այս հանդիպման մեջ ինտրիգայինն այն է, որ դրանից ընդամենը երկու օր առաջ Պուտինը եղել է Երևանում՝ մասնակցելով ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, և երկկողմ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի միջև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել