Հոնգ Կոնգում հետ կկանչեն զանգվածային դժգոհության պատճառ դարձած օրինագիծը |lragir.am|
12:27 - 15 հունիսի, 2019

Հոնգ Կոնգում հետ կկանչեն զանգվածային դժգոհության պատճառ դարձած օրինագիծը |lragir.am|

lragir.am: Հոնգ Կոնգի իշխանությունները զանգվածային ցույցերի ճնշման ներքո որոշել են նահանջել և հետ կանչել արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը, հայտնում է South China Morning Post թերթը:

Որոշումը կայացվել է Չինաստանի Շենժեն քաղաքում չինական իշխանությունների խորհրդակցության ժամանակ:

Տեղեկացնենք, որ անցած շաբաթվանից Հոնգ Կոնգում բողոքի զանգվածային գործողություններ են տեղի ունենում արտահանձնման մասին օրենքում փոփոխությունների դեմ: Փոփոխությունները թույլ կտան հանցագործության մեջ կասկածվողներին դատական ընթացակարգերի համար տեղափոխել բուն Չինաստանի տարածք: Օրինագծի հակառակորդները կարծում են, որ դա իշխանություններին հնարավորություն կտա հետապնդել հասարակական ակտիվիստներին, որոնք դժգոհ են Պեկինի քաղաքականությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել