tert.am: Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը երկուշաբթի դռնփակ հանդիպում է ունեցել շրջանի կրթական համակարգի 20 ներկայացուցիչների հետ և հայտնել արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը «վերջնականապես դադարեցնելու» մասին։

Հանդիպման ընթացքում Լեմը ներողություն է խնդրել վերջին շաբաթների իրարանցման համար, սակայն հայտնել է, որ չի պատրաստվում ընդունել իր հրաժարականի վերաբերյալ ցուցարարների պահանջը, հաղորդում է Guardian-ը՝ վկայակոչելով The South China Morning Post-ին:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նա երեքշաբթի կեսօրին մամուլի ասուլիս է ունենալու օրենքում փոփոխությունների շուրջ ստեղծված աղմուկի թեմայով։

Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: