Հոնկոնգում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել |tert.am|
06:20 - 15 հուլիսի, 2019

Հոնկոնգում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել |tert.am|

tert.am։ Հոնկոնգի շուրջ 115 000 բնակիչ, կազմակերպիչների գնահատումներով, մասնակցել են հակակառավարական ակցիային, որը կիրակի տեղի է ունեցել քաղաքի մայրցամաքային հատվածի Շատին շրջանում:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով չինական աղբյուրին, երթին 28 000 մարդ է մասնակցել: Ցուցարարների և ոստիկանների միջև առանձին բախումներ են գրանցվել: Իրավապահները ծայրահեղական տրամադրվածություն ունեցող ակտիվիստների նկատմամբ մի քանի անգամ պղպեղային գազ են կիրառել:

Վերջիններս էլ ոստիկանների ուղղությամբ շշեր և ճանապարհային կոներ են նետել: Սակայն, ընդհանուր առմամբ, երթը խաղաղ բնույթ է կրել: Լուրջ միջադեպերի մասին ոչինչ չի հաղորդվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել