Հովիկ Աբրահամյանի ընտանիքն ինքնակամ կառույցն օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան
17:10 - 20 փետրվարի, 2020

Հովիկ Աբրահամյանի ընտանիքն ինքնակամ կառույցն օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վարչապետ Փաշինյանն այսօր կառավարությունում խոսեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների մասին, որոնց մի մասը անօրինական է, այսինքն, կառուցվել է առանց շինթույլտվության:

Պատկերացրեք՝ մարդիկ, որոնք տասնյակ տարիներով պետական պաշտոնյա են եղել ու դեռ մեծ հարցականի տակ է նրանց եկամուտների օրինականության հարցը, նաեւ էդ կասկածելի եկամուտներով դղյակներ են կառուցել` զավթելով համայնքային հողը եւ/կամ առանձնատուն կառուցելով առանց թույլտվության: Դա նշանակում է նաեւ, որ նրանք գույքահարկ չեն վճարել համայնքին, որ խուսափել են այլեւայլ պետական տուրքերից: Դա մեծ հաշվով նշանակում է, որ նրանք խորապես արհամարհել են ոչ միայն ֆորմալ օրինականության պահանջը, այլեւ համայնքի ու երկրի շահերը: Ու էդ աշխարհայացքն ունեցող մարդիկ ամենաբարձր պաշտոններն են զբաղեցրել երկրում տարիներ շարունակ:

Բայց սա դեռ ամենը չէ. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը, օրինակ, համայնքային հողի վրա ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան եւ իր համար դրական պատասխան չստանալով՝ փորձել էր դատարանով պարտավորեցնել քաղաքապետարանին՝ օրինականացնել կառույցը»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել