ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննես Կենսաբերի Ենոքյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:


Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Կենսաբերի ԵՆՈՔՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: