Հույս ունենք, որ Ավստրալիայի կառավարությունն ապագայում կճանաչի Արցախի անկախությունը․ Գլեդիս Բերեջիկլյան |tert.am|
14:41 - 22 հուլիսի, 2019

Հույս ունենք, որ Ավստրալիայի կառավարությունն ապագայում կճանաչի Արցախի անկախությունը․ Գլեդիս Բերեջիկլյան |tert.am|

tert.am: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի խոսքով՝ Հայաստան իր այս այցի շրջանակում նկատել է՝ հայ ժողովրդի մոտ դրական սպասումներն ավելացել են: Նա նշեց, որ իհարկե, չի կարող համեմատել Հայաստանն իր երկրի՝ Ավստրալիայի հետ՝ պատմություններն են տարբեր, բայց հույս ունի, լավատես է, որ հայ ժողովրդի վիճակն էլ կարող է լավանալ:

«Այս անգամ իսկապես նկատում եմ, որ հայ ժողովուրդը մեծ հույս ունի ապագայի նկատմամբ և ավելի լավ է ապրում»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ հիմա Հայաստանի դիրքը կարող է բարձրանալ միջազգային ասպարեզում: «Արդեն շատերը տեսնում են, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում և ինչ խաղաղ ձևով: Շատերը հարցնում են՝ այս ի՞նչ երկիր է, ի՞նչ փոփոխություններ է անցկացրել, ի՞նչ պատմություն ունի, ու՞ր է գնում: Կարծում եմ՝ միջազգային մեծ հետաքրքրություն է առաջացել Հայաստանի նկատմամբ, ինչը լավ է»,- ասաց նա՝ նշելով, որ շատերը, այդքանը հաշվի առնելով, գուցե մտածեն՝ իրենք էլ գան Հայաստան, այստեղ բիզնես հիմնեն, ներդրումներ անեն:

Գլեդիս Բերեջիկլյանը հավատացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կակտիվանան Հայաստանի և Ավստրալիայի պաշտոնյաների միջև փոխայցելությունները: Նա նաև նշեց, որ այդ հարցն արդեն քննարկել է Հայաստանի բարձրաստիճան այրերի հետ:

«Հուսամ, որ մեր հանդիպումներն առաջիկայում կլինեն պաշտոնական մակարդակով: Հիմա ես եկել եմ որպես անպաշտոն անձնավորություն, շատ ուրախ ձևով, բայց հույս ունեմ, որ կկարողանանք ավելի պաշտոնական կերպով հարաբերություններ ստեղծել, անշուշտ, Ավստրալիայի և Հայաստանի կառավարության, բայց նաև՝ իմ նահանգի հետ: Իմ նահանգն ամենամեծն է Ավստրալիայում՝ ամենամեծ բնակչությամբ, ես վստահ եմ, որ ապագայում կարող ենք մեր հարաբերություններն ավելի պաշտոնական մակարդակի վրա դնել»,- ասաց նա:

Նոր Հարավային Ուելսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու Արցախի անկախությունը: Գլեդիս Բերեջիկլյանի խոսքով՝ ավստրալական համայնքն ամեն ինչ անում է, որ երկիրն ամբողջությամբ աջակից լինի Հայաստանի համար այս կարևոր հարցերում:

Շարունակությունը՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել