ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Էգեյան ծովում Հունաստանը ռազմականացրել է Թուրքիային սահմանակից այն 23 կղզիներից 16-ը, որոնք միջազգային պայմանագրերի համաձայն պետք է ապառազմականացված լինեին:

Հունաստանի պաշտպանության նախարարությունը պատասխան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թուրքիայից եկող սպառնալիքների պայմաններում երկիրն իրավունք ունի ուժեղացնել իր տարածքների պաշտպանությունը, այդ թվում՝ կղզիների:

«Առնվազն երկերեսանիություն է միջազգային պայմանագրերի վկայակոչումը մի երկրի կողմից, որը շարունակաբար խախտում է գրեթե բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան իրավունքները, պատերազմով է սպառնում իրենց օրինական իրավունքները իրացնող հարևաններին ու դաշնակիցներին: Եվ դեռ գովասանքի է արժանանում Լիբիա զենք ուղարկելու է արգելքը խախտելու համար»,- ասված է Հունաստանի ՊՆ-ի հայտարարության մեջ:

Հունական կողմը նշել է, որ միջազգային իրավունքը հարգելու մասին բոլոր կոչերը Թուրքիայի կողմից անտեսվելու պայմաններում իրենք շարունակում են օրինապես հիմավոր մտահոգություններ ունենալ: