Հունվարի 1-ից գազի սակագինը չի թանկանա |lragir.am|
12:13 - 04 նոյեմբերի, 2019

Հունվարի 1-ից գազի սակագինը չի թանկանա |lragir.am|

lragir.am:   Արդեն շեշտվել է՝ հունվարի 1-ից գազի սակագինը չի թանկանա, այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Ուղղակի ընթացակարգային էլ արդեն հնարավոր չէ հունվարի 1-ից գինը բարձրացնել, որովհետև նույնիսկ, եթե լինում է հայտ կամ սակագնի վերանայում, ինքն ունի հայտի ուսումնասիրության՝ օրենքով նախատեսված որոշակի ժամկետ: Ցանկացած դեպքում, երբ հանձնաժողովը սակագների վերաբերյալ որոշում է կայացնում, դրանք ուժի մեջ են մտնում 30 օր հետո»,- ասաց նա:

Հարցին, թե ձմռանից հետո թանկացում նախատեսվո՞ւմ է, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Սակագնի ժամկետային բավական երկար ու մոդելային առաջարկ ենք արել: Եվ հիմա դա քննարկման փուլում է: Այն առաջարկները, որոնք մենք արել ենք, ձմեռային ամիսներին որևէ բարձրացման մասին խոսք չկա: Հետո արդեն կլինի բանակցությունների արդյունքում, թե ինչի կգանք»:

Անդրադառնալով հաջորդ տարի էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման մասին հարցին՝ նա ասաց, որ առաջիկա 10-15 օրվա ընթացքում, երբ կճշտվի 2020 թվականի էլեկտրաէներգիայի պահանջարկը և արտադրության հաշվեկշիռը, ավելի առարկայական հնարավոր կլինի ասել, թե հաջորդ տարվա համար ինչ սակագին կլինի:

Էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդող հիմնական գործոնն, ըստ նրա, արտադրության կառուցվածքն է: «Այս պահին ճշգրտվում են Ատոմակայանի նորոգման ժամկետները: Հենց որ վերջնական կունենանք, թե քանի օր է կանգնելու Ատոմակայանի, ըստ դրա, կունենանք արդեն արտադրության կառուցվածքը»,- հավելեց Բաղրամյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել