Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապատեյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել Երեւանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը՝ մինչեւ 25%-ով, իսկ քաղաքի մարզակրթական հաստատությունների ծաշխատակիցներինը՝ մինչեւ 56%-ով։

Մայրաքաղաքի բյուջեի այս կետի շահառուներ են շուրջ 5000 երեւանցիներ

Աշխատակիցները կունենան նաեւ առողջապահության ապահովագրություն»։