azatutyun.am:  Ուրբաթ օրը` հունվարի 3-ին, Կիևում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Ուկրաինա է ժամանում տարածաշրջանային այցի շրջանակներում:

2020 թվականի առաջին օրերին Փոմփեոն այցելելու է նաև Բելառուս, Ուզբեկստան, Ղազախստան և Կիպրոս: «Կիևում Փոմփեոն հանդիպելու է նաև Ուկրաինայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ` վերահաստատելով Վաշինգտոնի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», - հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենտը: