armenpress.am: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը: Այս մասին հայտարարեց հենց Թովմասյանը, ով քննիչի հետ հանդիպումից ու իր նկատմամբ մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո ՍԴ բակում զրուցեց լրագրողների հետ՝ տեղեկացնելով, որ հրաժարվել է որևէ ցուցմունք տալուց: