Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: