Հրդեհված «Մալաթիա մոլի» հարակից տարածքի բնակիչների առողջությանն այլեւս վտանգ չի սպառնում. Արսեն Թորոսյան
17:16 - 26 օգոստոսի, 2019

Հրդեհված «Մալաթիա մոլի» հարակից տարածքի բնակիչների առողջությանն այլեւս վտանգ չի սպառնում. Արսեն Թորոսյան

armtimes.com Երեւանի «Մալաթիա մոլի» հարակից տարածքում ապրող բնակիչների առողջությունը չի տուժել նշված առեւտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով:

«Ցանկացած հրդեհ եւ ծուխ կարող է վնասել մարդկանց առողջությանը, բայց, բարեբախտաբար, դեպքեր չունենք»,- այսօր ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով մեր հարցին:

Նա նաեւ վստահեցրեց, որ չկա ռիսկ, թե առողջական խնդիրները կարող են գլուխ բարձրացնել որոշակի ժամանակ հետո, քանի որ տարածքում կրակն արդեն մարվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել