Ձախ կենտրոնամետ Կորտիսոն հաղթել Է Պանամայի նախագահի ընտրություններում |armenpress.am|
06:34 - 06 մայիսի, 2019

Ձախ կենտրոնամետ Կորտիսոն հաղթել Է Պանամայի նախագահի ընտրություններում |armenpress.am|

Արմենպրես։ Ձախ կենտրոնամետ Հեղափոխական-դեմոկրատական կուսակցության թեկնածու - գյուղատնտեսության նախկին նախարար, գործարար Լաուրենտինո Կորտիսոն, նախանական տվյալներով, հաղթանակ Է տարել երկրի նախագահի ընտրություններում՝ հավաքելով քաղաքացիների քվեների 33,07 տոկոսը: Մայիսի 5-ին այդ մասին հայտնել Է հանրապետության Ընտրական տրիբունալի ներկայացուցիչը, տրիբունալ, որի նիստի հեռարձակումը վարել Է Telemetro հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քվեաթերթիկների ավելի քան 92 տոկոսի տվյալների ամփոփման արդյունքներով՝ Կորտիսոյի օգտին իր ձայնն Է տվել երկրի 617 հազարից ավելի քաղաքացի: Երկրորդ տեղն զբաղեցրել Է «Դեմոկրատական փոփոխություններ» լիբերալ կուսակցության թեկնածու Ռոմուլո Ռուն. նա ունի 580 հազարից ավելի քվե (31,07 տոկոս): Ընտրական տրիբունալում նշել են, որ արդյունքն «անդառնալի միտում ունի»: Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 73 տոկոս:

Նախագահական ընտրարշավին մասնակցում Է յոթ հավակնորդ, պետության ղեկավարն ընտրվում Է ընդհանուր ուղղակի եւ գաղտնի քվեարկությամբ՝ հինգ տարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել