«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդգրկվեց ԱԺ օրակարգ |tert.am|
11:42 - 11 փետրվարի, 2020

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդգրկվեց ԱԺ օրակարգ |tert.am|

tert.am: Այս նախագծի ոդիսականը բավականին հետաքրքրիր է: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացնելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը պետք է ներառվեր լիագումար նիստի օրակարգ:

«Այս նախագիծը բերվել է գրեթե բոլոր ընդդիմադիր խմբակցությունների կողմից և մերժվել է  բոլոր իշխանությունների կողմից: Վերջին անգամ այս նախագծի մասին այս ամբիոնից հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ «Ելք» խմբակցության շրջանակներում»,-ասաց նա:

Տարոն Սիմոնյանը ներկայացրեց, որ ձերբակալածների և կալանավորվածների պահման վայրեր պատգամավորները իրավունք ունենք մուտք ու ելք կատարել, բայց սրանով սահմանափակված են օրենսդրական կարգավորումները, և ունենում ենք այնպիսի վիճակներ, երբ պատգամավորը կարողանում է մուտք գործել, սակայն թույլ չի տրվում շփվել կալանավորի հետ:

«Այս նախագծով բերում ենք թույլտվություն առ այն, որ նման հիմնարկների ղեկավարները իրավունք չունեն արգելք սահմանել պատգամավորների, ԱԺ նախագահի համար, ովքեր կարող են տեսակցել ձերբակալվածներին և կալանավորներին»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ասաց, որ գլխադասային հանձնաժողովի դիրքորոշումը բացասական է, քանի որ գտել են, որ ձևակերպումների հարց կա նախագծում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ սա շատ կարևոր նախագիծ է և քանիցս պատգամավորները իշխանություն-ընդդիմություն տարբեր առճակատումների ժամանակ, երբ տարբեր անձինք են ձերբակալվել Սարի թաղի դեպքերի ժամանակ, փորձել են գնալ ՔԿՀ–ներ, բայց չեն կարողացել հանդիպել կալանավորներին:

«Մեզ ասել են, որ այ մտեք շենք, հրավիրել են քրեակատարողական պետի աշխատասենյակ, ասել են կարող եք թեյ խմել, բայց կալանավորին հանդիպել չեք կարող, քանի որ քննչական գործողություններ են, սա անընդունելի է»,-ասաց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել