Ձերբակալվել է 3 անձ՝ «Արծվաբերդի անտառտնտեսության» պահպանության տնօրենի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով |news.am|
09:34 - 17 ապրիլի, 2019

Ձերբակալվել է 3 անձ՝ «Արծվաբերդի անտառտնտեսության» պահպանության տնօրենի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով |news.am|

tert.am: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։  Երեք անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի բնակիչը՝ ծնված 1973 թվականին, վիճաբանել է իր հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել իր նկատմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Իրականացված մի շարք քննչական և դատավարական այլ գործողությունների ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը տարածքում շրջայց կատարելու ժամանակ տնօրենի տեղակալը հայտնաբերել է փայտանյութով բեռնված բեռնատարներ, ինչի շուրջ էլ ծագել է վիճաբանությունը:
Պարզվել է նաև, որ միջադեպին մասնակից են եղել նաև Ճամբարակ քաղաքի ևս երկու բնակիչներ՝ ծնված 1980 և 1994թթ.:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել