Ձեր պահանջը քաղաքական է եւ ուղղված է ԱԺ–ին. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ ուսանողներին |news.am|
11:21 - 27 նոյեմբերի, 2019

Ձեր պահանջը քաղաքական է եւ ուղղված է ԱԺ–ին. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ ուսանողներին |news.am|

news.am: Ես նամակին պատասխանել եմ, նամակի պատասխանը հրապարակելու փոխարեն, դուք անում եք ձեր մեկնաբանությունները։ Ճիշտ կլինի նամակի պատասխանը հրապարակեք, հարցերը կփակվի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, ԵՊՀ–ում ռեկտորի աշխատասենյակի առաջ նստացույց իրականացնող ուսանողներին ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ նամակում հստակ գրված է այն ամենը, ինչը, որ պետք է գրվեր։

«Գիտխորհրդի արտահերթ նիստ հրավիրելու ձեւաչափ կա, ե՞րբ, ո՞ր դեպքում կարելի է հրավիրել։ Ես հղումն արել եմ, խնդրում եմ կարդացեք համալսարանի կանոնադրությունը եւ շարժվեք կանոնադրությունով»,– ասաց Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ գիտխորհրդի կազմի ուսանողներին եւ դասախողներին ասել է, որ կարող են իրենց կարծիքն ազատ արտահայտել, բայց ցանկալի է, որ կարծիք հայտնելուց անվանական լինի. «Խնդրում եմ, որ դասախոսները կարծիք են արտահայտում, չասեն ես միանում եմ ուսանողների առաջարկին։ Գիտակից, չափահաս եւ բավական մեծ վաստակ ունեցող մարդիկ են, արժե եր իրենց կարծիքն անվանական գրեն։ Չի բացառվում, որ մեկի մեկնաբանություն, մեկի փաստարկը տարբերվի մյուսի փաստարկից, չի բացառվում, որ մեկի փաստարկը լինի այնքան ուժեղ, որ ձեր ուզածն անցնի»։

Ռեկտորի պաշտոնակատարի խոսքով՝ պահանջը պետք է ուղղված լիներ աշխատանքային կամ ուսման պայմանների բարելավմանը կամ ինչ որ բաներից դժգոհելուն, սակայն այստեղ պահանջն այլ է. «Ձեր պահնջը քաղաքական է, ձեր պահանջն ուղղված է ԱԺ–ին։ Դուք օրենքով ուզում եք ինչ որ բան ամրագրել, կարեւոր չէ թե ինչ»։

ԵՊՀ ուսանողական ծրագրերևի համակարգող Էդուարդ Գալստյանը ռեկտորի պաշտոնակատարին ասաց, որ ակցիան ուղղված չէ, որեւէ մեկի անձի դեմ։

«Ակցիան ուղղված չէ ռեկտորի դեմ, ոչ էլ Արայիկ Հարությունյանի կամ ԱԺ–ի ինչ որ խմբակցության դեմ։ Ակցիան նպատակ է հետապնդում թեման համալսարանում քննարկման առարկա դարձնել։ Ի սկզբանե մենք պահանջ բառն էլ չենք օգտագործել, մենք ասել ենք, որ խնդրում ենք համալսարանի ղեկավարությանը անցկացնել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի այս հարցը։ Չգիտեմ ինչից է ստեղծվել այն տպավորությունը, որ պահանջը քաղաքական է»,– ասաց Գալստյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել