Ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ում ընդունվեց Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձևը. Ռուբեն Ռուբինյան |aysor.am|
10:47 - 04 փետրվարի, 2020

Ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ում ընդունվեց Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձևը. Ռուբեն Ռուբինյան |aysor.am|

aysor.am: ՀՀ ԱԺ պատվիրակության այցը ԵԽԽՎ-ում հաջողված էր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, ԱԺ-ում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Վերջինս կարևորեց ԵԽԽՎ-ում Ադրբեջանում քաղբանտարկյալների մասով քննարկումները.

«Ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկվում էր Ադրբեջանում քաղբանտարկյալներին վերաբերող բանաձևը, որն ընդունվեց: Սրանով կրկին ֆիքսվեց Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը: Ադրբեջանցի պատվիրակները շատ ծանր տարան այդ փաստը, բայց նրանք ունեն այն, ինչ ունեն», - նշեց Ռուբինյանը:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքոնյանն էլ նկատեց, որ քաղաքական խմբի նիստին Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը խնդրել է բրիտանացին պատվիրակներից մեկին իրենց աջակցող ելույթ ունենալ, մինչդեռ հօգուտ Ադրբեջանի ելույթ այդպես էլ չի եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել