Ձնահյուսի վտանգի պատճառով փակ է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը
19:24 - 19 մարտի, 2020

Ձնահյուսի վտանգի պատճառով փակ է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Վրաստանի Հանրապետության տարածքային զարգացման և ենթակառուցվածքների
 նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության
 տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տեղեկացրել են,  որ մարտի 19-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգի պատճառով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել