Ղազախստանի մայրաքաղաքում կայացել է Նուրսուլթան Նազարբաևի և Տիգրան Սարգսյանի հանդիպումը |armenpress.am|
18:29 - 28 մայիսի, 2019

Ղազախստանի մայրաքաղաքում կայացել է Նուրսուլթան Նազարբաևի և Տիգրան Սարգսյանի հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը: Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:

Նազարբաևն ընդգծել է, որ շատ երկրներ և կազմակերպություններ են հետաքրքրված ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ և նկատել է, որ ժամանակն է ընդլայնելու միության տնտեսական գործընկերների աշխարհագրությունը:

«Վաղն այստեղ կկայանա Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը: Դուք ղեկավարում եք միության գործադիր մարմինը` հաջողությամբ լուծելով ձեր առջև դրված խնդիրները: Անհրաժեշտ է շարունակել առաջընթացը»,-նշել է Ղազախստանի առաջին նախագահը:

Տիգրան Սարգսյանը նշել է միության զարգացման ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները:

«Երախտապարտ եմ ձեզ 25 տարի առաջ ձեր առաջարկած ինտեգրացիոն հարցերի և դրանց իրագործման գործնական գաղափարների քննարկման հնարավորության համար: Արդեն 5 տարի է` մենք իրականացնում ենք այս նախագիծը: Քառորդ դար առաջ ձեր ցուցաբերած իմաստնությունը կենսական նշանակություն ունեցավ մեր երկրների համար», -ասել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել